11:45   27-02-2021
Հարավային Կորեայում ավելի քան 18 հազար մարդ պատվաստվել է Covid-19-ի դեմ
Թողնել մեկնաբանություն

Հարավային Կորեան հայտնել է, որ 18 489 մարդ արդեն ստացել է AstraZeneca PLC պատվաստանյութի իր առաջին չափաբաժինը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը: Հարավային Կորեան նախաձեռնել է COVID-19-ի դեմ պատվաստման հավակնոտ արշավ և շաբաթ օրն արդն կսկսի օգտագործել Pfizer / BioNTech պատվաստանյութերը:

Պատվաստանյութն առաջինը ստանում են առողջապահության ոլորտի աշխատողները, օժանդակ խնամքի հաստատությունների աշխատակիցները և այլ բարձր ռիսկի խմբի անձինք: Նպատակն է մինչ սեպտեմբեր պատվաստել 32-36 մլն մարդու՝ բնակչության մոտ 60-70 տոկոսին:

Loading...