12:36   27-02-2021
Բրազիլիայի մայրաքաղաքում 24-ժամյա լոքդաուն է սահմանվում
Թողնել մեկնաբանություն

Բրազիլիայի մայրաքաղաքի ղեկավարը ուրբաթ օրը՝ փետրվարի 26-ին որոշում է կայացրել 24-ժամյա լոքդաուն սահմանել՝ բոլոր, բացառությամբ անհրաժեշտ ծառայությունների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է Reuters-ը՝ նպատակն է կանխել COVID-19- ի դեպքերի բռնկումը: Լոքդաունը սկսվելու է շաբաթ օրը կեսգիշերից անմիջապես հետո:

Խանութները, դեղատները, բենզալցակայանները, եկեղեցիները և թաղման սրահները բաց կլինն, բայց մնացած ամեն ինչ կփակվի, հատկապես բարերն ու ռեստորանները: Մայրաքաղաքի ինտենսիվ թերապիայի բաժանմունքները նույնքան լեփ-լեցուն են, որքան անցյալ տարի համաճարակի պիկի ժամանակ, երբ մահճակալների ավելի քան 80 տոկոսը զբաղված էր:

Loading...