12:36   27-02-2021
ԱՄՆ-ն պատրաստ է թույլատրել Johnson & Johnson-ի պատվաստանյութի կիրառումը
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ-ում մասնագետները հայտնել են, որ կաշխատեն հնարավորինս արագ՝ թույլատրելու Covid-19-ի դեմ Johnson & Johnson-ի պատվաստանյութը՝ արտակարգ օգտագործման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը: Սպասվում է, որ Սննդամթերքի և դեղերի վարչությունը շուտով որոշում կկայացնի արտակարգ օգտագործման վերաբերյալ: Դա կլինի երրորդ պատվաստանյութը, որը հասանելի է Միացյալ Նահանգներում: Այն միակն է, որը պահանջում է մեկ դեղաչափ ներարկում: «Մենք հավատում ենք, որ COVID-19-ի դեմ մեր պատվաստանյութը ներուժ ունի՝ օգնելու փոխել համաճարակի հետագիծը և հնարավորինս շուտ հասարակությանը պաշտպանելու»,-ասել է Johnson & Johnson-ի գլխավոր գիտական ղեկավարը:

Loading...