13:21   27-02-2021
ԱՄՆ-ում ինքնաթիռի կործանման հետևանքով 3 մարդ է մահացել
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ Ջորջիա նահանգում մեկ շարժիչով ինքնաթիռի ընկնելու հետևանքով մահացել է առնվազն 3 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ինքնաթիռի  ընկնելու վայրին մոտ գտնվող տան բնակիչները տարհանվել են վառելիքի արտահոսքի պատճառով:

Դեռևս հայտնի չէ, թե որն է ինքնաթիռի կործանման պատճառը:

Loading...