Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Հնդկաստանի ներքին գործերի նախարարությունը երկարաձգել է համավարակով պայմանավորված սահմանափակումները, որոնք կգործեն մինչև մարտի վերջ:
Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին:
«Չնայած COVID-19-ի նոր դեպքերի թիվը նկատելի կրճատվել է, անհրաժեշտ է շարունակել հետևել իրադրությանը, զգույշ լինել՝ համավարակը լիարժեք հաղթահարելու համար: Նահանգներին ևս խորհուրդ է տրվել արագացնել թիրախային խմբի պատվաստումը: Այդպես հնարավոր կլինի վարակի տարածման շղթան կտրել և հաղթահարել համավարակը»,-ասվում է հաղորդագրության տեքստում: