15:50   27-02-2021
Իշխանությունները փորձում են սադրանք կազմակերպել Բաղրամյան պողոտայում. «Հայրենիքի փրկության շարժում»
Թողնել մեկնաբանություն

Իշխանությունները փորձում են սադրանք կազմակերպել Բաղրամյան պողոտայում և շահարկելով գերիների ու անհետ կորածների խնդիրը, նրանց ծնողների զգացմունքները՝ որոշ խմբերի ուղղորդել դեպի Ազգային ժողովի շենքի դիմաց հավաքված քաղաքացիների մոտ: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայրենիքի փրկության շարժումը»:

«Կոչ ենք անում քաղաքացիներին չտրվել սադրանքներին, իսկ ոստիկանությունից պահանջում ենք վերահսկել իրավիճակը և թույլ չտալ, որ տեղի ունենան անցանկալի միջադեպեր ու հետևանքներ: Հակառակ դեպքում այդ հետևանքների ողջ պատասխանատուն իշխանությունն է»,- ասված է հայտարարության մեջ:

Loading...