14:15   28-02-2021
Վարչախումբը հայտարարություն կտարածի Սաուդյան Արաբիայի հարցով գալիք շաբաթ. Բայդեն
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ իր վարչախումբը հայտարարություն կտարածի Սաուդյան Արաբիայի հարցով երկուշաբթի հետախուզության մասին զեկույցից հետո, ըստ որի՝ թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը հավանություն է տվել լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունը, հաղորդում է Reuters-ը:

Բայդենի վարչախումբը բախվել է որոշակի քննադատությանն այն հարցի շուրջ, որ նախագահը պետք է ավելի կոշտ լիներ թագաժառանգ արքայազնի նկատմամբ, որը չի ենթարկվել պատժամիջոցների՝ չնայած նրան մեղադրել են Խաշոգջիի սպանությանը հավանություն տալու մեջ:

Բայդենն ասել է. «Երկուշաբթի պարզ կլինի, թե ինչ ենք պատրաստվում անել Սաուդյան Արաբիայի հետ ընդհանուր առմամբ»:

Սպիտակ տան պաշտոնյաներից մեկը ենթադրել է, որ որեւէ նոր նշանակալի քայլ չի սպասվում:

«Վարչախումբը ձեռնարկել է մի շարք նոր գործողություններ: Նախագահը նկատի ունի փաստը, որ երկուշաբթի Պետդեպարտամենտը կներկայացնի ավելի մանրամասն տեղեկատվությունն ու կպարզաբանի այդ միջոցառումները»,-ասել է պաշտոնյան:

Խաշոգջին հայտնի էր թագաժառանգի քաղաքականության նկատմամբ իր քննատադութամբ: Նա սպանվել է եւ նրա մարմինը մասնատվել է թագաժառանգի հետ կապ ունեցող մի խումբ մարդկանց կողմից 2018 թվականի հոկտեմբերին Ստամբուլում՝ թագավորության հյուպատոսությունում: Սաուդյան Արաբիայի կառավարության հետ հերքում է սպանությանն առնչությունը:

Գրում է՝ News.am-ը:

Loading...