15:00   28-02-2021
Իրանը ԱՄՆ-ին մեղադրել է Սիրիայում ապօրինի բազաներում ահաբեկիչներ պատրաստելու մեջ
Թողնել մեկնաբանություն

Իրանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Սիրիայի արեւելքում ԱՄՆ «անօրինական ու ագրեսիվ» ավիահարվածները՝ որպես մարդու իրավունքների եւ միջազգային իրավունքի բացահայտ խախտում, հաղորդում է Tasnim-ը:

Այս առնչությամբ Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Սաիդ Խատիբզադեն ասել է, որ Սիրիայի վրա ԱՄՆ-ի հարձակումները «արաբական երկրի տարածքում իսրայելական անընդհատ ագրեսիայի շարունակությունն են»:

«Հարձակումներն․․․ իրականացվել են այն պայմաններում, երբ վերջին տարիներին ամերիկյան զորքերը անօրինական կերպով ներթափանցել են սիրիական տարածք՝ գրավելով երկրի շրջանները եւ թալանելով նրա բնական պաշարները, այդ թվում՝ նավթը», - Խաթիբզադեին մեջբերում է Press TV-ն:

Գրում է՝ News.am-ը:

Loading...