17:07   28-02-2021
Թրյուդոն հայտարարել է, որ «հաճելի է տեսնել Ամերիկայի ներգրավվածությունը» Բայդենի վարչախմբի օրոք
Թողնել մեկնաբանություն

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ  «հաճելի է տեսնել Ամերիկայի ներգրավվածությունը»:

«Ես կարծում եմ, որ նախորդ վարչախմբի օրոք կային բաներ, որոնք շատ ավելի բարդ էին միջազգային ասպարեզում ճիշտ ուղղությամբ գործողություններն առաջ տանելու տեսանկյունից: Սակայն միեւնույն ժամանակ դուք գիտեք, որ բոլորիս մոտ կան դեմոկրատիաներ, որոնք ժամանակ առ ժամանակ ունեն տարբեր ուղղություններ»,-ասել է Թրյուդոն NBC-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ առցանց հանդիպումից հետո:

Կանադայում Թրյուդոն քննադատության է ենթարկվել Keystone XL խողովակաշարի կապակցությամբ, Բայդենը վերջերս հետ է կանչել դրա կառուցման համար թույլտվությունը: Թրյուդոն հասկացրել է, որ Կանադան ցանկանում է առաջ շարժվել այդ հարցում: «Ես կարծում եմ, որ ակնհայտ է, որ ԱՄՆ վարչախումբը որոշում է կայացրել դրա շուրջ, եւ մենք շատ ավելի հետաքրքրված ենք երկու երկրների համար շահավետ ուղով շարժվելու գործում»,-ասել է Թրյուդոն:

Գրում է՝ News.am-ը:

Loading...