17:11   28-02-2021
Գերեվարված շիրակցիերի հարազատները բոլոր ուժերին հորդորում են գերիների հարցը չքաղաքականացնել
Թողնել մեկնաբանություն

Գերեվարված շիրակցի տղաների հարազատները բոլոր ուժերին  հորդորում են գերիների հետ կապված հարցը չքաղաքականացնել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փետրվարի 28-ին Շիրակի մարզպետարանում հրավիրած ասուլիսի ժամանակ, Խծաբերդում գերեվարված շիրակցի 54 տղաների հարազատները հանդես եկան հայտարարությամբ:

«Այսօրվա դրությամբ քաղաքական և ոչ քաղաքական ուժերի կողմից շոշափվում է մեր տղաների գերությունից ազատելու հարցը: Մենք և՛ քաղաքական, և՛ ոչ քաղաքական ուժերին հորդորում ենք մեր տղաների վերաբերյալ կարծիքներն ու իրենց քայլերը չկապել մեր տղաների հետ: Եթե կա ինչ-որ անձնավորություն, ով կարող է իր լուման ներդնել  մեր տղաների վերադարձի ուղղությամբ, խնդրում ենք թող կատարեն այդ քայլերը, նոր խոսեն: Մենք առաջին օրվանից տեսել ենք այն մարդկանց, ովքեր պատրաստակամ են մեր կողքը լինելու ու մեզ համար քայլեր կատարելու, գիտենք նաև այն մարդկանց, ովքեր իրենց նպատակների համար շոշափում են մեր տղաների հարցը, թող նրանք զերծ մնան իրենց հայտարարություններում գերիների ու անհետ կորածների  խնդրից ու չխոչընդոտեն մնացած աշխատանքները, որոնք կատարվում են ու պետք է կատարվեն»,-նշեցին հարազատները՝ շեշտելով՝ իրենք ոչ մի քաղաքական ուժի չեն պաշտպանում ու չեն կանգնում ոչ մի քաղաքական ուժի կողքին:

Գերիների հարազատներն ընդգծեցին, որ եթե կան ուժեր, որոնք կարող են գերիների հետ բերել Հայաստան, թող դա անեն, նոր շահարկեն:

Loading...