14:00   01-03-2021
Հայաստանում Ռուսաստանից հետո ամենաշատը վստահում են Չինաստանին.«Էստի համեցեք»
Թողնել մեկնաբանություն

Գերտերությունների արտաքին քաղաքականության հանդեպ աշխարհի գնահատականը հասկանալու համար «Գելլափ»-ը անցած տարեվերջին իրականացրել է իր հերթական ամենամյա հարցումը։ Այն կատարվել է աշխարհի 44 երկրում, 44.000 չափահաս մարդկանց շրջանում։
Հարցվողների 33 տոկոսի կարծիքով ԱՄՆ վարած միջազգային քաղաքականությունը կայունացնում է աշխարհը, իսկ կեսից ավելին՝ 52 տոկոսը կարծում է, որ ապակայունացնում է։
Հայ հանրության 21 տոկոսի գնահատմամբ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը ունի կայունացնող դեր, իսկ 62 տոկոսը հակառակ կարծիքի է։ Հարևան Վրաստանը, սակայն, ԱՄՆ-ի կայունացնող դերին ամենաշատը վստահողների շարքում է՝ 72 տոկոս։ ԱՄՆ արտաքին քաղաքականությունից դժգոհ են հատկապես Թուրքիայում և Հորդանանում (77 տոկոս), Իսպանիա (75 տոկոս), Իրաք (74 տոկոս)։
Ռուսաստանի արտաքին քաղաքականությանը վստահում է 32 տոկոսը, իսկ 47 տոկոսը այն ապակայունացնող է գնահատում։ Հայ հանրության 56 տոկոսի համոզմամբ ՌԴ արտաքին քաղաքականությունը կայունացնում է աշխարհը: Հայաստանում Ռուսատանի գործոնից զատ 42 տոկոսով վստահում են նաև Չինաստանի դերին։

«ԷՄ-ՓԻ-ՋԻ» ընկերության փոխտնօրեն Գայանե Դաջունցը ներկայացնում է երեք գերտերության՝ ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան և Եվրամիության արտաքին քաղաքականության հանդեպ աշխարհի վերաբերմունքի թվաբանական պատկերը։

Loading...