11:08   01-03-2021
ԱՄՆ-ն և Կանադան մինչև 2050 թվականը ձգտելու են հասնել արտանետումների զրոյական մակարդակի
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ինքը եւ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն պայմանավորվել են զրոյական արտանետումների ձեռքբերման վրա աշխատել մինչեւ 2050 թվականը։

«Մենք բարձր մակարդակի երկխոսություն ենք սկսում կլիմայական ամբիցիաների շուրջ եւ համաձայնեցնում ենք մեր քաղաքականությունն ու մեր նպատակները մինչեւ 2050 թվականը արտանետումների զրոյական մակարդակի հասնելու ուղղությամբ»,-իր խոսքում ասել է Բայդենը՝ ամփոփելով կանադացի պաշտոնակցի հետ երկկողմ հանդիպման արդյունքները: Վիրտուալ հանդիպման ընթացքում Թրյուդոն ողջունել է ԱՄՆ-ի նոր վարչակազմը վերսկսել է ուշադրություն դարձնել կլիմայի փոփոխությանը: «Եվս մեկ անգամ շնորհակալություն ձեզ այն բանի համար, որ դուք այդպես ակտիվորեն ձեռնամուխ եք եղել կլիմայի փոփոխության դեմ պայքարին: Ամերիկյան առաջատարության պակասը սաստիկ զգացվել էվերջին տարիներին»,-ասել է Թրյուդոն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Գրում է 168.am -ը:

Loading...