11:12   01-03-2021
ՄԱԿ-ում դոնորներին հորդորել են 2021 թվականին 3,85 մլրդ դոլար տրամադրել Եմենի հումանիտար կարիքների համար
Թողնել մեկնաբանություն

ՄԱԿ-ը դոնոր երկրներին հորդորել Է 2021 թվականին Եմենում հումանիտար օգնության համար տրամադրել 3,85 միլիարդ դոլար: Ինչպես նշված Է նրա մամուլի տեղեկագրում, որը մարտի 1-ին Ժնեւում հրապարակվել Է միջոցների հանգանակության համար նախարարական մակարդակով խորհրդաժովի անցկացման առնչությամբ, տարվա ընթացքում ենթադրվում Է աջակցություն ցույց տալ 16 միլիոն եմենցիների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Միջազգային դոնորները պետք Է այժմ գործողություններ ձեռնարկեն Եմենում ընդգրկուն սովի կանխման համար»,- ընդգծել են համաշխարհային կազմակերպությունում: «Օգնություն ցույց տալու գործողությունների իրականացման համար ֆինանսական միջոցներն սպառվում են շատ արագ: Այսօր ՄԱԿ-ը հորդորում Է այս տարվա համար տրամադրել 3,85 միլիարդ դոլար՝ 16 միլիոն սաստիկ կարիքավոր եմենցիներն օգնելու նպատակով»,- ասված Է մամուլի տեղեկագրում:

Կազմակերպությունում հիշեցրել են, որ օգնությունն անհրաժեշտ Է Եմենի բնակիչների երկու երրորդի «գոյատեւման համար»: Ըստ որում 50 հազար մարդ արդեն մատնված սովի, որն սպառնում Է մահվամբ: Երկրում մինչեւ հինգ տարեկան երեխաների գրեթե կեսը տառապում Է սուր թերասնումից, եւ նրանցից 400 հազարը կարող Է մեռնել առանց շտապ բուժման: «Եմենում մարդկանց մեծ մասի համար կյանքն այժմ անտանելի Է: Եմենում երեխաները գտնվում են առանձնապես դժոխային պայմաններում»,- խորհրդաժովի անցկացման առթիվ հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը:

«Պետերազմը կլանում Է եմենցիների մի ամբողջ սերունդ: Մենք պետք Է վերջ դենենք դրան եւ սկսենք դրա վիթխարի հետեւանքերով զբաղվել անհապաղ»,- նշել Է նա: Եմենի համար միջոցների հանգանակության նախարարական մակարդակով համաժողովին, որը կազմակերպել են ՄԱԿ-ը, Շվեյցարիան եւ Շվեդիան, մարտի 1-ին կմասնակցի ավելի քան 100 երկիր: Եմենում հակամարտությունը շարունակվում Է 2014 թվականի օգոստոսից: Ռազմական առճակատումը սաստկացել Է 2015 թվականի մարտին Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալցիայի զորքերի՝ երկիր ներխուժելուց հետո: Շարունակվող պատերազմը հանգեցրել Է աշխարհում խոշորագույն հումանիտար ճգնաժամի առաջացման, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading...