12:51   01-03-2021
Հայաստանի զարգացման հիմքը արդարությունը, ազատությունն ու համերաշխությունն են. «Քաղաքացու որոշում»
Թողնել մեկնաբանություն

«Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչները կուսակցության անունից իրենց հարգանքի տուրքն են մատուցել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների զոհերի հիշատակին։ 
 
«Խորհրդանշական այս օրը ևս մեկ անգամ ցանկանում ենք վերահաստատել մեր հավատամքը, որ բռնությունը քաղաքական գործընթացներում տեղ չունի։ Հայաստանի զարգացման հիմքը արդարությունը, ազատությունն ու համերաշխությունն են»,- ասված է «Քաղաքացու որոշում» կուսակցության Ֆեյսբուքի գրառման մեջ:
 

Loading...