13:01   01-03-2021
Image Description
Նաթանյահուն Իրանին մեղադրել Է Օմանի նեղուցում իսրայելական նավի վրա գրոհի մեջ
Թողնել մեկնաբանություն

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն մարտի 1-ին Իրանին մեղադրել Է անցյալ շաբաթ Օմանի նեղուցում հրեական պետությանը պատկանող Helios Ray նավի վրա հարձակման մեջ: Համապատասխան հայտարարությունը նա արել Է Kan պետական ռադիոկայանի եթերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Անտարակույս, դա եղել Է Իրանի գործողությունը: Դա պարզ Է»,- մեջբերում Է անում կառավարության ղեկավարի խոսքից The Times of Israel թերթը: «Իրանն Իսրայելի գլխավոր թշնամին Է, ես վճռականորեն տրամադրված եմ կանգնեցնելու նրան»,- նաեւ նշել Է Նաթանյահուն:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ կայացած զրույցում ինքը Միացյալ Նահանգների ղեկավարին հավաստիացրել Է, որ Իսրայելն Իրանին թույլ չի տա միջուկային զենք ունենալ: «Իրանցիները միջուկային զենք չեն ունենա, գործարքով կամ առանց դրա: Ես նաեւ դա ասացի իմ բարեկամ Բայդենին»,- հայտարարել Է Նաթանյահուն:

Փետրվարի 26-ին Միացյալ Թագավորության Ծովային առեւտրական կազմակերպությունն իրազեկել Է Օմանի նեղուցի ափի մոտ նավի վրա պայթյունի մասին, ոչ ոք չի տուժել:

Իր հերթին Reuters գործակալությունը, վկայակոչելով Մեծ Բրիտանիայի Dryad Global ընկերությունը, որն զբաղվում Է ծովում անվտանգության ապահովման հարցերով, հայտնել Է, որ խոսքը վերաբեում Է Helios Ray նավին, որը Սաուդյան Արաբիայի Դամմամ նավահանգստից մեկնում Էր Սինգապուր: Գործակալության տվյալներով՝ այդ նավը պատկանում Է Թել Ավիվից մի ընկերության եւ օգտագործվում Է ավտոտրանսպորտային միջոցների փոխադրման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading...