14:05   01-03-2021
Image Description
Անվտանգության խորհուրդը դատապարտում է Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերը
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհուրդը հայտարարություն է տարածել, որով դատապարտել է Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու բոլոր փորձերը:

Անվտանգության խորհուրդը ՀՀ նախագահին կոչ է արել բավարարել ՀՀ վարչապետի` Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու միջնորդությունը եւ ստորագրել համապատասխան հրամանագիր:

«Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ անվտանգության խորհրդի հայտարարությունը.

«ՀՀ Անվտանգության խորհուրդը, լինելով  պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններ սահմանող մարմին, խստորեն դատապարտում է Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու բոլոր փորձերը:

ՀՀ Սահմանադրությունը հստակ սահմանում է Զինված ուժերի քաղաքական գործընթացներին ներգրավվելու անթույլատրելիությունը, քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվելու հանգամանքը:  

Օրենքի համաձայն, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի, որպես բարձրագույն զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի, նշանակվման և ազատման առաջարկության հիմքում ընկած է կառավարության ղեկավարի հայեցողությունը։

ՀՀ նախագահը, լինելով Սահմանադրության պահպանմանը հետեւող կարեւորագույն ինստիտուտ, պարտավոր է միանշանակ կերպով ցուցաբերել համապատասխան մոտեցում:

Ելնելով վերը նշվածից, Անվտանգության խորհուրդը Հանրապետության նախագահին կոչ է անում բավարարել ՀՀ վարչապետի` Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու միջնորդությունը եւ ստորագրել համապատասխան հրամանագիր»: 

Loading...