15:02   01-03-2021
Image Description
Արցախի Մարտունու քաղաքապետի պաշտոնակատարը հերքել է Նժդեհի արձանի քողարկման լուրը
Թողնել մեկնաբանություն

Արցախի Մարտունի քաղաքում Գարեգին Նժդեհի արձանը ծածկոցով ժամանակավոր փակվել է ավարտուն տեսքի բերելու նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մարտունու շրջվարչակազմի «Ամարաս» պաշտոնաթերթի հետ զրույցում տեղեկացրել է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Ազնավուր Սաղյանը՝ հերքելով Նժդեհի արձանը քողարկելու վերաբերյալ տեղեկությունը:

«Նժդեհի արձանի առանձին հատվածներ դեռևս ծածկվել է քանդակագործ Արմեն Պետրոսյանի կողմից՝ վերջնական տեսքի բերելու նպատակով: Քողարկելու կամ ապամոնտաժման մասին ոչ մի խոսք լինել չի կարող: Նման որոշում կամ կարգադրություն որևէ ատյանի ու ոչ ոքի կողմից չկա»,-նշել է Սաղյանը:

Loading...