16:38   01-03-2021
Հայաստանը մեկ միասնական տաղավարով կներկայանա ITB Berlin միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին
Թողնել մեկնաբանություն

Հայաստանը մեկ միասնական տաղավարով կներկայանա մարտի 9-12 կայանալիք ITB Berlin միջազգային ամենախոշոր զբոսաշրջային ցուցահանդեսին, որն այս տարի անցկացվելու է առցանց ձևաչափով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ զբոսաշրջության կոմիտեն տեղեկացնում է, որ Հայաստանի 21 զբոսաշրջային ընկերություն մասնակցելու է ցուցահանդեսին՝ ներկայացնելով երկրի զբոսաշրջային ներուժը։

Վերջերս ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հանդիպում էր նախաձեռնել ցուցահանդեսի մասնակից ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Կոմիտեի թիմի անդամներ Անի Արևշատյանն ու միջազգային փարձագետ Իլոնա Ֆոգելը ներկայացրել են ITB Berlin Now առցանց հարթակի հնարավորությունները, գործընկերային կապեր ստեղծելու հնարքներն ու քննարկել են ցուցահանդեսի հետ կապված մի շարք հարցեր։

Առցանց ցուցահանդեսին արդեն գրանցվել է ավելի քան 2,800 ընկերություն 120 երկրից:

Loading...