16:43   01-03-2021
Չինաստանը մտադիր է նոր զեկույց հրապարակել ԱՄՆ-ում մարդու իրավունքների խախտումների մասին
Թողնել մեկնաբանություն

Չինաստանի իշխանությունները մոտ ժամանակներս կհարապարակեն նոր զեկույց՝ ԱՄՆ-ում մարդու իրավունքների բնագավառի իրադրության քննադատությամբ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 1-ին այդ մասին հաղորդումը հայտնվել Է ՉԺՀ-ի Պետխորհրդի մամուլի դիվանատան կայքում:

«ԱՄՆ-ում մարդու իրավունքների խախտումը – 2020» վերտառությամբ փաստաթղթում մանարամասնորեն նկարագրված են այն փաստերը, որոնք վերաբերում են «Վաշինգտոնի կողմից համավարակի անձեռնհաս զսպմանը», որը «հանգեցրել Է ողբերգական հետեւանքների, ժողովրդավարության խախտումների, որոնք հանգեցրել են քաղաքական քաոսի, ռասայական խտրականությունից տուժող Էթնիկական փոքրամասնությունների, շարունակվող սոցիալական հուզումների, որոնք սպառնում են հասարակական անվտանգությանը, սոցիալական անհավասարությունը խորացնող հարուստների եւ աղքատների միջեւ աճող բեւեռացան, ինչպես նաեւ ԱՄՆ-ի կողմից միջազգային իրավունքի ոտնահարման, որը հանգեցնում Է հումանիտար աղետների»:

ՉԺՀ-ի Պետխորհրդի մամուլի դիվանատունը համանման զեկույց Է հրապարակել 2019 թվականի մարտին: Այնտեղ ասված Է, որ վերջին տասնամյակներում Միացյալ Նահանգներրն իրեն դրեւորել Է որպես ագրեսիվ միլիտարիստական պետություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading...