17:19   01-03-2021
ԱԻ նախարարը սպայական կոչումներ է հանձնել
Թողնել մեկնաբանություն

Մարտի 1-ին կայացել է Արտակարգ իրավիճակների նախարարության ամենամսյա խորհրդակցությունը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարար Անդրանիկ Փիլոյանը ներկաներին շնորհավորել է Քաղպաշտպանության համաշխարհային օրվա առթիվ՝ կարևորելով յուրաքանչյուրից պահանջվող ջանքերի գործադրումը՝ բնակչության պատրաստվածության, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումների ուղղությամբ:

Մեկ ամսվա ընթացքում իրականացված աշխատանքների վերաբերյալ զեկույցներով են հանդես եկել ԱԻՆ գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանը, Ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Դավիթ Ավետիսյանը, Շենքերի, շինությունների պահպանման և տնտեսական վարչության պետի տեղակալ Արմեն Գևորգյանը: Նախարարը պահանջել է առավելագույն ուշադրություն դարձնել գույքագրման գործընթացին, որպեսզի հստակ արձանագրվեն ունեցած միջոցները:

Խորհրդակցության ավարտին նախարարը հերթական սպայական կոչումներ է հանձնել Փրկարար ծառայության մի քանի ներկայացուցիչների:

Loading...