17:50   01-03-2021
«Իմ քայլը». ՀՀ ԳՇ պետի հրաժարականի հարցում որեւէ նախապայման անընդունելի է
Թողնել մեկնաբանություն

«Իմ քայլը» պատրաստ է առանց որեւէ նախապայմանի հուշագիր կնքել «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ: Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ մեկնաբանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկը: Մարուքյանն ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել է հետ կանչել Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու մասին հրամանագրի նախագիծը:

Նշենք, որ փոխարենը Մարուքյանը համաձայնել է հուշագիր ստորագրել այն մասին, որ հրաժարականից հետո Փաշինյանը չի առաջադրվի:

«Դա անտրամաբանական եւ անընդունելի նախապայման է: Ստացվում է, որ ԳՇ պետն ու նրա տեղակալը դառնում են քաղաքական գործոն, եւ նրանց նշանակումը կամ ազատումը դառնում է քաղաքական պայմանավորվածության մասին: Դա անընդունելի է ժողովրդավարության եւ Սահմանադրության տեսանկյունից»,-վստահեցրեց Ռուբինյանը:

Loading...