21:25   01-03-2021
Պետությունը Շուռնուխում և Որոտանում տունը կորցրած 71 քաղաքացու տրամադրել է դրամական աջակցություն
Թողնել մեկնաբանություն

Պետությունը Սյունիքի մարզի 71 քաղաքացու, որոնց անշարժ գույքին վնաս է հասցվել պատերազմի ընթացքում հրետակոծության հետևանքով, տրամադրել է միանվագ դրամական աջակցություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հաշվետվությունում՝ պաշտոնավարման 100 օրվա ընթացքում իրականացված աշխատանքների վերաբերյալ:

Ներկայացվել են Հայաստանի սահմանամերձ համայնքների աջակցության ծրագրերը.

Պատերազմի ընթացքում հրետակոծության հետևանքով անշարժ գույքին վնաս հասցված ՀՀ քաղաքացիներին՝ միանվագ դրամական աջակցություն.

Աջակցություն ստացած՝ Սյունիքի մարզի 71 քաղաքացի, բյուջե՝ շուրջ 45 մլն դրամ (աջակցություն կստանա ևս՝ շուրջ 50 քաղաքացի)

Պատերազմի հետևանքով Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում գտնվող բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին մինչև նոր տների կառուցումը՝ միանվագ 300,000 դրամ և  6 ամսվա համար` 68,000 դրամաջակցության տրամադրում.

Աջակցություն ստացած՝ շուրջ 50 քաղաքացի

Պատերազմական գործողությունների հետևանքով սահմանամերձ դարձած Սյունիքի և Գեղարքունիքի մարզի շուրջ 40 բնակավայրերի ընդգրկում՝ ՀՀ սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրում.

Loading...