21:31   01-03-2021
Սարկոզիի նկատմամբ դատավճիռ են կայացրել
Թողնել մեկնաբանություն

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիին Փարիզի դատարանը մեղավոր է ճանաչել կոռուպցիայի մեջ: Այս մասին հայտնում է BFM հեռուստաալիքը արդարադատության պալատի շենքից: Նախկին նախագահը 3 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ երկու տարի պայմանական եւ մեկ տարի բանտարկման:

Գործով անցնող երկու մեղադրյալներ՝ Սարկոզիի նախկին փաստաբան Թիերի Էրզոգը եւ Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Ժիլբեր Ազիբերը, մեղավոր են ճանաչվել մասնագիտական գաղտնիքը հրապարակելու համար եւ նմանատիպ ժամկետների դատապարտվել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Գրում է՝ News.am-ը:

Loading...