10:23   02-03-2021
Չինաստանը պատրաստ չէ վերսկսել Boeing 737 Max-ի թռիչքները
Թողնել մեկնաբանություն

Չինաստանը պատրաստ չէ միանալ ԱՄՆ-ին եւ թույլատրել Boeing 737 Max-ին թռիչքների վերսկսումը՝ զույգ ավիավթարների պատճառով երկու տարվա ընդհատումից հետո, հայտնում է AP-ն:

Չինաստանն առաջին երկիրն էր, որը 2019 թվականին արգելեց 737 Max-ի թռիչքները՝ Ինդոնեզիայում եւ Եթովպիայում ինքնաթիռների վթարից հետո, որոնց հետեւանքով 346 մարդ էր զոհվել: Նոյեմբերին ԱՄՆ կարգավորող մարմինները թույլ էին տվել օդանավին վերսկսել կոմերցիոն թռիչքները այն բանից հետո, երբ Boeing-ը թարմացրեց ծրագրակազմը եւ լրացուցիչ դասընթացներ անցավ:

«Չինական կարգավորող մարմինների կողմից բարձրացված «անվտանգության հիմնական խնդիրները» ամբողջությամբ լուծված չեն»,- մամուլի ասուլիսում ասել է Չինաստանի քաղաքացիական ավիացիայի վարչության պետի տեղակալ Դոնգ Չժիին: Նա նշել է, որ կառուցվածքային փոփոխությունները պետք է հաստատվեն թռիչքային պիտանելիության համար, օդաչուները պետք է անցնեն «թռիչքային արդյունավետ պատրաստականություն», եւ երկու վթարների հետաքննության եզրակացությունները պետք է հստակ լինեն:

Loading...