11:18   02-03-2021
ԱՄՆ օրենսդիրները Բայդենի վարչակազմին կոչ են անում զբաղվել Թուրքիայում մարդու իրավունքների խնդրով
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 170 անդամներ ստորագրել են պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված նամակ, որում նախագահ Ջո Բայդենի վարչակազմին կոչ են արել զբաղվել Թուրքիայում մարդու իրավունքների «անհանգստություն առաջացնող» խնդրով, հաղորդում է Reuters-ը:

Նամակում նշվում է, որ Թուրքիան երկար ժամանակ եղել է ԱՄՆ-ի կարեւոր գործընկերը, սակայն նախագահ Թայիփ Էրդողանի վարչակազմը սրել է հարաբերությունները:

«Մարդու իրավունքների ռազմավարական խնդիրները զգալի ուշադրության են արժանանում մեր երկկողմ հարաբերություններում, բայց Թուրքիայում մարդու իրավունքների լուրջ խախտումները եւ ժողովրդավարությունից նահանջը նույնպես լուրջ մտահոգություն են առաջացնում»,- ասվում է նամակում:

Էրդողանը փետրվարի 20-ին հայտարարել է, որ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի ընդհանուր շահերը գերակշռում են նրանց տարաձայնություններին, եւ Թուրքիան ցանկանում է բարելավել համագործակցությունը Վաշինգտոնի հետ:

Գրում է՝ News.am-ը:

Loading...