12:21   02-03-2021
Image Description
Էստոնացի հինգ պատգամավորներ կարևորել են հայ ռազմագերիների անհապաղ և առանց նախապայմանների վերադարձը
Թողնել մեկնաբանություն

Էստոնիայի խորհրդարանի (Ռիիգիկոգու) Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամները հայտարարություն են տարածել՝ ցավակցություն հայտնելով հայ ժողովրդին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած կոտորածների կապակցությամբ և կարևորել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների անհապաղ և առանց նախապայմանների վերադարձը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջից:

«Էստոնիայի խորհրդարանում Հայաստանի բարեկամության խմբի անդամներն իրենց խորին ցավակցությունն են հայտնում հայ ժողովրդին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած կոտորածների կապակցությամբ, որի ընթացքում սպանվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք, երեխաներ և ծերեր»,- ասվում է հայտարարության մեջ:

Loading...