ՀՀ ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը նշեց, որ, իր գնահատմամբ, ռուսական զենքն ամենալավն է, իսկ պատերազմի ընթացքում Ռուսաստանի Դաշնության գործողություններն առավելագույնս դաշնակցային են եղել Հայաստանի նկատմամբ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սիմոնյանն ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:
«Ես համարում եմ, որ ռուսական զենքն ամենալավ զենքն է, ես համարում եմ, որ Ռուսաստանի Դաշնության գործողությունները պատերազմի ընթացքում առավելագույնս դաշնակցային են եղել, ու համարում եմ, որ այն խնդիրները, որոնք ի հայտ են եկել, ոչ պակաս լավ հայտնի են նաև մեր ռուս գործընկերներին»,- ասաց Սիմոնյանը: