13:27   02-03-2021
Image Description
Սիմոնյանը չբացառեց արտահերթ ընտրությունների հարցով Ծառուկյանի հետ հանդիպման հնարավորությունը
Թողնել մեկնաբանություն

ՀՀ ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը չբացառեց, որ արտահերթ ընտրությունների հարցով զրույց կլինի իշխանության և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի միջև: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սիմոնյանն ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է, որ ընտրությունների հարցով հանդիպում լինի Ծառուկյանի հետ:

«Ես չեմ բացառում, որ այսօր և վաղը նման զրույց կարող է տեղի ունենալ: Կարող է հանդիպում լինել, կարող է՝ այլ ձևաչափ լինել, բայց չեմ բացառում և սպասում եմ դրան»,- ասաց Սիմոնյանը:

Loading...