13:31   02-03-2021
Սիմոնյանը հանրահավաքի մասնակիցներին մարզերից Երևան տեղափոխելը չի համարում վարչական ռեսուրսի կիրառում
Թողնել մեկնաբանություն

ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 1-ին տեղի ունեցած հանրահավաքի մասնակիցներին մարզերից Երևան տեղափոխելը չի համարում վարչական ռեսուրսի կիրառում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սիմոնյանն ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Երբ հրապարակում կանգնած ժողովուրդը միասնական վանկարկում է «Նիկոլ, վարչապետ», միասնաբար լույսեր են վառում, միասնաբար մասնակցում են հանրահավաքին, խոսելը, թե «Քաղաքացիական պայմանագրի» գրասենյակը կազմակերպել է իր համակիրների տեղափոխումն Ա կետից դեպի Բ կետ և դա անվանել վարչական ռեսուրսի օգտագործում, ներեցեք, անլուրջ է: Կազմակերպվել է մարդկանց տեղափոխում, բայց դա վարչական ռեսուրսի կիրառում կլինի այն դեպքում, երբ ԱԺ-ի, ՊՆ-ի կամ Ոստիկանության ավտոբուսն ուղարկենք մարզ՝ ՔՊ-ի համակիր բերելու»,- ասաց Սիմոնյանը:

Loading...