13:41   02-03-2021
ԱՄՆ-ի իշխանությունները պատրաստ չեն արհեստական ինտելեկտի ոլորտում սպառնալիքներից պաշտպանությանը
Թողնել մեկնաբանություն

Միացյալ Նահանգների իշխանությունները պատրաստ չեն դիմակայելու այն սպառնալիքներին, որոնք կապված են արհեստական ինտելեկտի զարգացման հետ: Այս եզրակացությունն Է բովանդակում Արհեստական ինտելեկտի բնագավառում ազգային անվտանգության դաշնային անկախ հանձնաժողովի՝ մարտի 1-ին հրապարակված զեկույցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ԱՄՆ-ը պետք Է գործի այժմ, որպեսզի ներդնի արհեստական ինտելեկտի համակարգեր եւ կատարի զգալիորեն ավելի միջոցների ներդրումներ արհեստական ինտելեկտի բնագավառի նորաստեղծությունների գործում, որպեսզի պահպանի իր անվտանգությունը, նպաստի բարգավաճմանն ու պաշտպանի ժողովրդավարության ապագան: Այսօր իշխանությունները չեն կազմակերպում եւ չեն ներդնում այն, որպեսզի շահեն տեխնիոլոգիական մրցությունը (…) եւ պատրաստ չեն պաշտպանվելու արհեստական ինտելեկտի հետ կապված սպառնալիքիներից»,- ասված Է փաստաթղթում: Այլ հարցերի թվում զեկույցում ուշադրություն Է նվիրվում արհեստական ինտելեկտի զարգացմանը Ռուսաստանում եւ ՉԺՀ-ում:

Loading...