13:43   02-03-2021
Փրկարարների 4 ջոկատ վերսկսել է որոնումները Հադրութի, Ֆիզուլիի և Ջաբրայիլի ուղղություններով
Թողնել մեկնաբանություն

Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական 4 ջոկատ մարտի 2-ին վերսկսել է զոհված զինծառայողների աճյունների և անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արցախի ՆԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ՝ Հունան Թադևոսյանը՝ մանրամասնելով, որ որոնողական աշխատանքները վերսկսվել են Հադրութի շրջանում, Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) ուղղություններում:

Մինչ այս՝ որոնումները դադարեցվել էին փետրվարի 15-ից՝ ադրբեջանական կողմի պահանջով:

Զինադադարից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնումների արդյունքում հայտնաբերվել է 1485 զոհված զինծառայողի (ռազմագործողությունների մասնակից) և քաղաքացիական անձանց աճյուններ:

Loading...