14:29   02-03-2021
Image Description
Արցախի գլխավոր դատախազությունը ՄԻՊ հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցել
Թողնել մեկնաբանություն

Արցախի գլխավոր դատախազության  կողմից՝ ըստ  Արցախի  մարդու իրավունքների պաշտպանի փոխարինողի կողմից  ուղարկված  ուսումնասիրության արդյունքների, քրեական գործ է հարուցվել՝  2020 թվականի  սեպտեմբերի 27-ից  Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում  քաղպաշտպանության գործառույթներն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բնակչությանը տարհանելու պարտականությունը՝ սահմանված քաղաքացիական պաշտպանության մասին օրենքով, ոչ պատշաճ կատարելու ենթադրյալ դեպքերի վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի գլխավոր դատախազությունից:

«Նկատի ունենալով, որ պատերազմի ընթացքում ադրբեջանցիների կողմից Արցախի Հանրապետության մի շարք համայնքներում սպանվել և գերեվարվել են քաղաքացիական անձինք, ուստի հիշյալ անձանց տարհանման պարտականության կատարման պատշաճությունը քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված կարգով ստուգելու համար՝ Արցախի Հանրապետության ՄԻՊ կողմից  դատախազություն ներկայացված փաստական տվյալների հիման վրա 2021 թվականի մարտի 1-ին Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով»,-մանրամասնում են Գլխավոր դատախազությունից՝հավելելով,որ նույն օրը նախաքննության կատարման համար քրեական գործը ըստ քննչական ենթակայության ուղարկվել է Արցախի Հանրապետության  քննչական կոմիտե։

Loading...