14:38   02-03-2021
Սխալ չէ հայ-թուրքական հարաբերությունները բնականոն դարձնելու ձգտումը, բայց գինը կարևոր է
Թողնել մեկնաբանություն

Թուրքիան արձագանքում է ներհայաստանյան
իրադարձություններին. կան տվյալներ, որ ինտենսիվ շփումներ կան երկու երկրների միջև
պաշտոնական և ոչ պաշտոնական մակարդակներում: Հստակ պիտի լինի՝ ինչի շուրջ են շփումները:
Սխալ չէ, հայ-թուրքական հարաբերությունները բնականոն դարձնելու ձգտումը, բայց գինը
կարևոր է: Թուրքիան ուզում է չեզոքացնել հայկական հարցը, մենք պիտի ամեն բան անենք
հարցի միջազգայնացման համար. Ներգրավվել ԱՄՆ-ին որպես Իրավարար վճռի հեղինակ երկիր,
Սևրի պայմանագիր ստորագրած առնվազն երեք մեծ ուժերին՝ Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա:
Ցեղասպանությունը, հայրենազրկումը եղել են մեր թուլացման հիմնական պատճառը, մեր ճիշտ
քաղաքականությմամբ կարող են դրանք դառնալ մեր պետության հզորացման հիմք:

Loading...