14:39   02-03-2021
Փաշինյանը Մարուքյանին առաջարկել է հանդիպել և քննարկել արտահերթ ընտրության վերաբերյալ հարցը
Թողնել մեկնաբանություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին առաջարկել է հանդիպել և քննարկել արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ առկա հարցերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մարուքյանն ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Առավոտյան ինձ հետ կապ է հաստատել վարչապետը, առաջարկել է հանդիպել, քննարկել այն ամենը, ինչի մասին խոսվել է: Ես համաձայնել եմ, ենթադրում եմ, որ վաղը կհանդիպենք»,- ասաց Մարուքյանը:

Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ հուշագիր ստորագրելու վերաբերյալ իր հայտարարությունից հետո ոչինչ չի փոխվել:

Loading...