15:47   02-03-2021
ԱՄՆ-ն առաջարկել Է Աֆղանստանի իշխանությունների եւ թալիբների միջեւ անցկացնել բարձր մակարդակի հանդիպում
Թողնել մեկնաբանություն

Միացյալ Նահանգներն առաջարկել են Աֆղանստանի կառավարության եւ «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչների միջեւ անցկացնել ավելի բարձր մակարդակի հանդիպում, քան Դոհայի միջաֆղանական բանակցությունների մակարդակը: Այդ մասին Քաբուլում հայտարարել Է Աֆղանստանի հարցերով ԱՄՆ-ի ատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես մարտի 2-ին հայտնել Է Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով Աֆղանստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյայի, «Խալիլզադը հանդես Է եկել Աֆղանստանի իշխանությունների եւ թալիբների միջեւ ավելի բարձր մակարդակի հանդիպում անցկացնելու առաջարկությամբ»: Բացի դրանից, ալիքի աղբյուրի տեղակատվությամբ, ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչը հայտնել Է Աֆղանստանում հաշտության գործընթացի շուրջը տարածաշրջանային խորհրդաժողով անցկացնելու գաղափար: Խալիլզադը, նշել Է աղբյուրը, Քաբուլում Աֆղանստանի ղեկավարության հետ քննարկել Է «Վաշինգտոնի եւ «Թալիբանի» միջեւ (Դոհայում ձեռք բերված) համաձայնության մի շարք դրույթների վերանայումը, ներառյալ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման ժամկետները»: ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ Վաշինգտոնը չի պատրաստվում դուրս գալու թալիբների հետ համաձայնագրից, բայց «մտադիր Է ուղղումներ մտցնել դրա մեջ»:

Խալիլզադը Քաբուլ Է ժամանել ԱՄՆ-ի նոր նախագահ Ջո Բայդենի պաշտոնն ստանձնելուց հետո առաջին այցով: Աֆղանստանում ԱՄՆ-ի դեսպանությունը ծանուցել Է, որ Քաբուլից հետո Միացյալ Նահանգների հատուկ ներկայացուցիչը կայցելի Դոհա, որտեղ կհանդիպի թալիբների ներկայացուցիչների հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading...