10:01   03-03-2021
Եվրոպայում աճել է կորոնավիրուսի դեպքերի թիվը
Թողնել մեկնաբանություն

Եվրոպայում կորոնավիրուսով հիվանդացության դեպքերի աճի առաջին նշաններն են նկատվում, Twitter-ում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական բաժանմունքի ղեկավար Հանս Կլյուգեն:

«(Եվրոպական) տարածաշրջանում COVID-19-ի նոր դեպքերի թվի նվազումից հետո փետրվարի սկզբից դրա աճի նշաններ են նկատվում Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ու Բալկաններում»,- գրել է Կլյուգեն:

Կլյուգեի խոսքով, «կրակը դեռ չի մարել»: Նա շեշտել է, որ աշխարհի տասը երկրներից չորսը, որտեղ մեկ օրում գրանցվել են քովիդով վարակման ամենաշատ դեպքերը, գտնվում են Եվրոպայում: ԱՀԿ-ն կոչ է արել միջոցներ ձեռնարկել վիրուսի դեմ պայքարելու համար:

Գրում է 1in.am -ը:

Loading...