10:10   03-03-2021
Հրապարակվել է ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ հայտնված ռուսաստանցիների ցուցակը
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ ֆիննախը հրապարակել է ռուսաստանցիների ցուցակը, որոնց նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պատժամիջոցների տակ են հայտնվել ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, ՊԿԴԾ ղեկավար Ալեքսանդր Կալաշնիկովը, գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը, պաշտպանության փոխնախարար Պավել Պոպովը, պաշտպանության փոխնախարար Ալեքսեյ Կրիվորուչկոն, Կրեմլի վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն և Կրեմլի ներքին քաղաքականության վարչության պետ Անդրեյ Յարինը:

Մարտի 2-ին Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ՝ Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով: Դաշնության խորհուրդը Արևմուտքի պատժամիջոցներն անվանել է «փաստերի նենգափոխում»:

Գրում է 1in.am -ը:

Loading...