11:59   03-03-2021
Գիտության բացակայություն՝ զինուժի պարտություն. «Թարմ ուղեղով»` Խաչիկ Նազարյանի հետ
Թողնել մեկնաբանություն

Ավելի քան 700 հայկական կազմակերպություններ համախմբվել են։ Այս աննախադեպ կոնսոլիդացիայի նպատակը մեկն է՝ գիտությունը դարձնել ավելի մարտունակ։
Նախաձեռնության անդամները ԱԺ լսումների ժամանակ առաջարկել էին պետական բյուջեից 4% հատկացնել գիտական ոլորտին։ WMware ընկերության ներկայացուցիչ Խաչիկ Նազարյանը նշում է՝ սպասելիքները մեծ էին, սակայն արդյունքները գոհացուցիչ չեն։
Հանձանժողովը քննարկեց հարցը՝ չներկայացբելով հստակ ժամակետներ և տրամադրվող գումարի հստակ չափ։ Ֆինանսավորման անհստակության հիմնական պատճառը բյուջեի ճկունության բացակայությունն է։
5 տարին պետք է սահմանել վերջնաժամկետ, կարծում է Խաչիկ Նազարյանը, դրանից հետո եթե ոլորտում չկատարվեն նկատելի փոփոխությունների, գիտությունը Հայաստանում կսպառվի։
Գիտական հանրությանը պետք էր ցույց տալ՝ տրամադրվող գումարները միտված են միայն աճելու։

Loading...