13:02   03-03-2021
Հայկ Մամիջանյանը հայտնել է իրեն ոստիկանության բաժին հրավիրելու մասին
Թողնել մեկնաբանություն

 ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը հայտնել է, որ հրավիրվել է ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Մամիջանյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: Թե ինչու է հրավիրվել ոստիկանության բաժին, Մամիջանյանը չի հայտնում՝ նշելով, որ «իրենց համար սա ոչ թե «ճնշում» է, այլ պայքարի արդյունավետության ցուցանիշ»:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից զերծ մնացին մանրամասներ հաղորդելուց:

Loading...