14:49   03-03-2021
Թուրքիայի հոխորտանքները մեր ինքնիշխանությանը սպառնալիք չե՞ն, որ որևէ պետական կառույց չպատասխանեց. «Կիսալուսնի մայրամուտը»
Թողնել մեկնաբանություն

Թուրքիան նախագահի, նախագահի խոսնակի,
արտգործնախարարի մակարդակով արձագանքեց Գլխավոր շտաբի՝ Փաշինյանի հրաժարականի պահանջին:
Թուրքիայից որակեցին հեղաշրջման փորձ. այսպես կարծում է նաև Նիկոլ Փաշինյանը: Աշխարհում
որևէ այլ պետություն չարձագանքեց այնպես, ինչպես Թուրքիան: Եթե Ռուսաստանը նման հայտարարություն
աներ, ապա Հայաստանում ռուսաֆոբներն աղմուկ կբարձրացնեին, թե մեր ինքնիշխանութանը վնաս
է հասցվում: Թուրքիայի հոխորտանքները մեր ինքնիշխանությանը սպառնալիք չե՞ն, որ որևէ
պետական կառույց, պաշտոնյա չպատասխանեց: Մեզ սովորեցնում, ադապտացնում ե՞ն Թուրքիայի
կարծիքին: Հնարավո՞ր է՝ ինչ-որ պահի վարչապետը Հայաստանում դիրքերը չկորցնելու համար
օգնության դիմի Թուրքիային: 

Loading...