15:35   04-03-2021
«Ազգ-բանակ»-ը չպետք է բարիկադի մի կողմից հնչի. չենք կարող նման շռայլություն մեզ թույլ տալ. «Հետախույզի օրագիրը»
Թողնել մեկնաբանություն

Ալիևը հայտարարում է՝ Հայաստանը ֆաշիստական
երկիր է և բանակ չպետք է ունենա. Էական չէ ինչ է հոխորտում այդ մարդը, բայց կարևոր
է հասկանալ՝ պատահական թիրախներ չի ընտրում: Պայքարում է բանակի դեմ, սփյուռքի դեմ,
ազգ-բանակի դեմ: Մեր աշխատանքային գործիքը մեր միասնությունը պետք է լինի, որ ոչ թե
արտացոլվի միայն ապրիլի 24-ի երթերով՝ այլ ազգ-բանակ երկիր-ամրոց  գաղափարը կյանքի կոչելով: Ինչ իշխանություն էլ ունենանք
ողնաշարը ազգ-բանակը պետք է լինի. հակառակ դեպքում կենսունակ չի լինի ոչ իշխանությունը,
ոչ պետությունը: Որքան իշխանությունը հիմար լինի, այնքան բարդ կիրագործի ազգ-բանակը,
բայց չիրագործել հնարավոր չէ:



Loading...