13:48   06-03-2021
ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն պայմանավորվել են սառեցնել բոլոր մաքսատուրքերը Boeing-ի եւ Airbus-ի գործով առեւտրային վեճի շրջանակում
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենն ուրբաթ հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվել են չորս ամսով սառեցնել ավելի քան 10 միլիարդ դոլարի չափով փոխադարձ մաքսատուրքերը, որոնք սահմանվել են Boeing-ի եւ Airbus-ի գործով բազմամյա առեւտրային վեճի շրջանակում: Այդ մասին թվիթերյան գրառում է արել ֆոն դեր Լյայենը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Հաճույքով խոսել եմ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: Որպես ԵՄ-ԱՄՆ գործընկերության նոր մեկնարկ՝ մենք պայմանավորվել ենք դադարեցնել Boeing – Airbus վեճի շուրջ բոլոր սակագների գործողությունը չորս ամսով»,-հայտարարել է նա:

Loading...