13:59   06-03-2021
Հայ խաղաղապահների հերթական զորախումբը վերադարձել է հայրենիք
Թողնել մեկնաբանություն

Վերջին ամիսներին Աֆղանստանում խաղաղարար առաքելություն իրականացրած հայ խաղաղապահները մարտի 4-ին վերադարձել են հայրենիք։ «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ըստ աղբյուրի՝ զորախմբի հրամանատար, փոխգնդապետ Ռուբեն Պապյանի հրամանատարությամբ առաքելություն իրականացրած խաղաղապահների պատրաստվածությունը բարձր է գնահատվել հրամանատարության կողմից։

Loading...