14:38   06-03-2021
Լեհաստանում ուկրաինական ավտոբուսի վթարի արդյունքում զոհվել է 6 մարդ
Թողնել մեկնաբանություն

Լեհաստանի հարավ-արևելքում ուկրաինական ավտոբուսի մասնակցությամբ վթարի հետևանքով զոհվել է 6 մարդ, վիրավորվել է ավելի քան 30-ը:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Reuters-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ավտոբուսը, որում եղել է 57 մարդ, գիշերը ընկել է փոսը: Տուժածներին տեղափոխել են տեղի հիվանդանոցներ, իսկ մնացած ուղեւորներին՝ տեղի դպրոց:

Տեղի շտապ օգնության ծառայության խոսնակը հաստատել է տեղեկությունը ՝ հավելելով, որ ավտոբուսը ուղևորվելիս է եղել Ուկրաինա:

«Պատահարի ժամանակ ուղևորները հիմնականում քնած են եղել, նրանց մեծ մասը ամրակապված չի եղել, ուստի լուրջ վնասվածքներ են ստացել: Նրանք հիմնականում երիտասարդներ էին, որոնք աշխատանքից տուն էին գնում», - ասել է խոսնակը:

Loading...