14:45   06-03-2021
ԱՄՆ-ն պատժամիջոց է սահմանել ուկրաինացի միլիարդատեր Իգոր Կոլոմոյսկու նկատմամբ
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի միլիարդատեր Իգոր Կոլոմոյսկու և նրա ընտանիքի անդամների նկատմամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Forbes-ը, պատճառը Դնեպրոպետրովսկի մարզի ղեկավարի պաշտոնավարման ժամանակ Կոլոմոյսկու հնարավոր մասնակցությունն է կոռուպցիոն գործարքներին:

Մասնավորապես, նա օգտագործել է իր քաղաքական ազդեցությունն ու պաշտոնական լիազորությունները անձնական շահերի համար։ Չնայած պատժամիջոցների սահմանումը կապված է այն ժամանակաշրջանի հետ, երբ Կոլոմոյսկին տարածաշրջանի ղեկավարն էր, ԱՄՆ-ն նաեւ մտահոգություն է հայտնել Ուկրաինայում ժողովրդավարական գործընթացները խոչընդոտելու նրա շարունակվող փորձերի կապակցությամբ:

Բացի գործարարից, պատժամիջոցների տակ են հայտնվել նաեւ նրա կինը, դուստրը եւ որդին:

Loading...