18:09   06-03-2021
Դիսնեյլենդը, Կալիֆոռնիայի այլ թեմատիկ այգիները, մարզադաշտերը կվերաբացվեն ապրիլի 1-ից
Թողնել մեկնաբանություն

Կալիֆոռնիայի առողջապահության ոլորտի պաշտոնյաները սահմանել են նոր կաննոներ, որոնցով թույլ կտրվի, որ Դիսնեյլենդը և այլ թեմատիկ այգիները, մարզադաշտերը և բացօթյա ժամանցի վայրերը վերաբացվեն ապրիլի 1-ից՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով մոտ 1 տարի փակ լինելուց հետո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

Սակայն դեռ կգործեն լուրջ սահմանափակումներ: Թեմատիկ և զվարճանքի այգիները կվերաբացվեն ապրիլի 1-ից, սակայն խիստ սահմանափակ հնարավորություններով: Դիմակները և պաշտպանիչ այլ միջոցառումները դեռ անհրաժեշտ կլինեին: Այգիները սկզբում բաց կլինեին միայն նահանգի բնակիչների համար:

Բացօթյա մարզադաշտերում և արենաներում ևս ապրիլի 1-ից կթույլատրվի հանդիսատեսի մուտքը, չնայած նստատեղերի թիվը սահմանափակ կլինի:

Loading...