18:17   06-03-2021
Image Description
Ռուսաստանն Ուզբեկստանին է արտահանձնել թմրանյութերի ապօրինի շրջանառության եւ հափշտակման համար հետախուզվող 4 անձի
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանն Ուզբեկստանին է արտահանձնել թմրանյութերի ապօրինի շրջանառության եւ հափշտակման համար հետախուզվող 4 անձի, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Իվանովին:

«Գլխավոր դատախազությունն Ուզբեկստանին է արտահանձնել 4 քաղաքացու, որոնք տարբեր շրջաններում ձերբակալվել են Ռուսաստանում: Նրանց հատուկ շարասյան ուղեկցությամբ տեղափոխել են Ուզբեկստան»,-հայտնել է Իվանովը:

Նրանցից մեկը՝ Ահմադալի Մույդինովը, վտանգավոր կրկնահանցագործ է: 2017 թվականին նա կեղծել է այլ մարդու բնակարանի վաճառքի իրավունքի վկայագիրը, այն ներկայացրել նոտարական գրասենյակ, պայմանագիր կնքել եւ հափշտակել 15 900 դոլար: Մեկ այլ անձ՝ Ազամատ Շոդիեւը, մեղադրվում է գույքի հափշտակման մեջ: Մյուսը՝ Նորտոժի Յուլդաշովը, խաբել է ավելի քան 30 մարդու՝ նրանցից գումար շորթելով: Չորրորդ արտահանձնված անձը՝ Եվգենի Մոնինը, մեղադրվում է թմրանյութերի մաքսանենգության մեջ: 2008-2009թթ. նա մաքսանենգ ճանապարհով ՌԴ է տեղափոխել ավելի քան 4 կգ հերոին:

Loading...