18:28   06-03-2021
ԱՄՆ Սենատում արգելափակել են ԿՀՎ տնօրենի թեկնածության հաստատումը «Հյուսիսային հոսք 2» նախագծի պատճառով
Թողնել մեկնաբանություն

Սենատոր Թեդ Քրուզը ձգձգում է ԿՀՎ տնօրենի պաշտոնում Ուիլյամ Բերնսի թեկնածության հաստատումը՝ «Հյուսիսային հոսք 2» գազամուղի շինարարություն դադարեցնելու համար Բայդենի վարչակազմի նկատմամբ պահանջների ֆոնին: Հանրապետականները փորձում են ավելացնել ճնշումները, երբ շինարարությունը վերսկսվի, գրում է Bloomberg-ը:

Ցանկացած սենատոր կարող է ձգձգել վերջնական քվեարկությունը, սակայն Սենատի հետախուզության հարցերի հանձնաժողովը միաձայն հավանություն է տվել Բերնսի թեկնածությանը, եւ, ինչպես ակնկալվում է, թեկնածությունը կհաստատվի:

Քրուզը պնդում է, որ ԱՄՆ վարչակազմը պետք է պատժամիջոցներ սահմանի մեծ թվով նավերի եւ ընկերությունների դեմ, որոնք, հանրապետականների խոսքով, բացահայտ օգնում են շինարարությանը: Նա պահանջում է, որպեսզի Պետդեպարտամենտը նոր զեկույց հրապարակի, որում կնշվեն պատժամիջոցների տակ հայտնված սուբյեկտները:

Իր հերթին, վարչակազմը նշում է, որ իրեն ժամանակ է պետք, որպեսզի ապացույցներ հավաքի նրանց մասին, թե ովքեր են մասնակցել շինարարությանը:

Loading...