18:59   06-03-2021
ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի սահմանին սահմանապահները ռեկորդային թվով ներգաղթյալների են ձերբակալել
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի սահմանին սահմանապահները ռեկորդային թվով ներգաղթյալների են ձերբակալել, հաղորդում է Reuters-ը:

Գրեթե 100 000 ներգաղթյալ է ձերբակալվել փետրվարին: Այս մասին հայտնել են նախնական թվերին ծանոթ երկու աղբյուրներ:

Դա զգալիորեն շատ է հունվարին գրանցված ցուցանիշից, երբ սահմանին ձերբակալվել էր 78 000 մարդ:

Թվերը, որոնց մասին ավելի վաղ չի հաղորդվել, ցույց են տալիս հարավարեւմտյան սահմանին ներգաղթյալների աճող հոսքն այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ձգտում է չեղարկել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության որոշ սահմանափակող միջոցներ:

Loading...