13:53   10-03-2021
Թացը չորից տարբերելու համար պիտի օգնենք հանրությանը կայուն հոգեվիճակի գալ. «Հայու տեսակ»
Թողնել մեկնաբանություն

Տրուբադուրները բոլոր ժամանակների ամենաազնիվ
երգասացներն են. բանաստեղծության ու մեղեդու միջոցով պատմում են հանրության խնդիրների
մասին: Բարդերը բաց նյարդով զգում են պահի, ժամանակի հրամայականները: Երգահան  Վախթանգ Հարությունյանն այսօրվա գլխավոր սպառնալիքը
համարում է կրթական, քաղաքական, հասարակական մերկությունը: Մեր հանրությունն առողջ
կղզիներ ունի, պիտի ձգվեն իրար, ձևավորեն մայրցամաք, որ բոլորիս համար կդառնա առողջ
համակեցության միջավայր: Ազգային պարը, մաքրամաքուր երաժշտությունը, անաղարտ լեզուն
մեզ կմոտեցնեն մեր արմատին. ինքնության՝ արմատի ճանաչումով կկարողանանք դիմագրավել
«քամիներին»:



Բարդ ակումբը ուրբաթ՝ մարտի 12-ին,
առցանց համերգ կնվիրի «Կարին» ավանդական երգի-պարի համույթին: Համերգի միջոցով կատարված
հանգանակությունը կուղղվի «Կարին»-ին: 

Loading...